11 March 2018

Գանձերի որսը սորբերի երկրում





Գանձերի որսը սորբերի երկրում


Թոմաս Կափփա (Tomaš Kappa) / Ռալֆ Թհ. Կափփլեր (Ralph Th. Kappler)





«Արդեն հազարամյակից ավելի երկար եղբայրաբար մենք հանդուրժում ենք: Դու, դու ես հանդուրժում, որ ես շնչում եմ: Որ դու գազազում ես, ես հանդուրժում եմ (Հայնրիխ Հայնե «Էդոմին )




    Սա մի պատմություն է գերմանական փոքրիկ գաղտնիքի մասին: Սորբերը իրավունք ունեն միայն ազգային պարերով կիրակնօրյա էքսկուրսիաները անցկացնել, իսկ իրենց իրավունքները մատնվում են անուշադրության: Ինչպես պետական  MDR  հեռուստալիքը  բացահայտել է, որ Լաուզիթցի (Lausitz, Lužica, Лужиц)  մշակութային լանդշաֆթը և  բազմաթիվ գյուղերը նացիստական ժամանակաշրջանից ընդունված քարածխի հանքերի վերաբերյալ օրենքների հիման վրա ավերվում են: Սորբերն ամենափոքր սլավոնական ազգն են և Գերմանիայում ազգային փոքրամասնություն են կազմում, ապրում են Լաուզիթցում, որը տարածվում է Բրանդենբուրգից մինչև Սաքսոնիա: Սորբերը զարգացրել են Լաուզիթցը և այդտեղ ապրում են արդեն 1600 տարի` լինելով գերմանացիների մշտական ճնշման ներքո` որպեսզի հրաժարվեն իրենց քաղաքակրթությունից և սլավոնական ինքնությունից:

      Իրավական երկիր Գերմանիան մինչև այսօր հարկադիր օրենքներով ճնշում և բռնագրավում է բնակելի տներն ու հողակտորները: Այդ հարկադիր օրենքները ստեղծվել էին դեռևս Հիտլերի ռազմական տեսության համար: Այդ ամենաթողությունը Դաշնային Հանրապետությունը խնամքով միշտ թաքցրել է օտար երկրներից: Դա դեռ բավական չէ: Գերմանիան սորբական մշակութային աշխարհը վերացնելու համար արդեն մի քանի տարի է շվեդական պետական ձեռնարկություն «Vattenfall»-ին է օգտագործում: Փաստորեն մենք դառնում ենք սկանդալի ականատես, որտեղ Շվեդիան` որպես  «կատարյալ» երկիր, զարտուղի ճանապարհով օգտվում է նացիստների կանոնակարգերից: Ստացվում է, որ «Vattenfall»-ը կարողանում է Լաուզիթցում միայն հարկադիր օրենքների և ուժի սպառնալիքի միջոցով իրականացնել անզուսպ ձևով քարածխի արդյունահանում:



Girl from Sorbian Lusatia (Foto by Iwajla Klinke)




       «Մեր ազգի մեկ չորրորդը քարածխի լոբբի պատճառով հայրենիքից ստիպողաբար վտարվել է: Սորբերը սեղմված են պատին»,- զգուշացրել է Լոնդոնի արտաքին մամուլի ասոցիացիայում Դոմովինա (Domowina) սորբական ազգային միության նախագահ Յան Նուկը (Jan Nuk): Դրանից հետո սորբ ներկայացուցիչների համար բացվեցին Բուքինգհեմյան պալատի դարպասները: 2002 թ. սորբերը առաջին անգամ որպես օտարերկրացի նվեր էին տանում Լոնդոն թագուհի Ելիզաբեթ Երկրորդի «ոսկե հոբելյանի» կապակցությամբ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր սա երկրորդ փորձն էր, որ  սորբերը նորից սկսեցին պայքարել: Առաջին անգամ 1946թ նրանք ապարդյուն փորձել էին սորբերի երկիրը միացնել Չեխոսլովակիային:

        Սորբերը Լաուզիթցը արդեն մեկուկես հազարամյակ է ծաղկեցնում են: Լաուզիթցը կամ Լուցիան (Lužica), վերջինս այդպես քնքշանքով անվանվել է ջրով հարուստ երկրում առաջինը բնակություն հաստատած ազգի կողմից, Եվրոպայում ամենահինն է և ոսկու, պլատինի, պղնձի ու այլ հանքերով ամենահարուստը: Այս գանձերի առկայությունը կարող էին առիթ դառնալ, որ ածխագործական լոբբիի կողմից կառուցվածքայնորեն մեծ վնաս չհասցվեր տարածաշրջանին: Սակայն դրա համար բացակայում է քաղաքական կամքը:




Over 136 destroyed Lusatian villages - by Strip Mining

                                               


   Ահա նշմարվում են հույսի փոքրիկ կայծեր. վերջերս սերբերի խորհրդի միջոցով (SERBSKI SEJMIK) փորձ արվեց ստեղծել անկախ սորբական խորհրդարան: Ստանիսլավ Թիլիչը (Stanislav Tillich) դարձավ առաջին սորբ վարչապետը: Իսկ «Silbermond» պաշտամունքային խմբի երաժիշտները խոսում են սորբերեն լեզվով: «Կրաբատ» (KRABAT)  ֆանտաստիկ-արկածային ֆիլմում, որտեղ խաղացել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Դանիել Բրուհլը (Daniel Brühl) և Ռոբերտ Շտատլոբերը (Robert Stadlober) և որը ներկայացվել է «20th Century Fox-Studios»-ի կողմից, բացակայում է այն ակնարկը, որ վաճառքի մեծ ցուցանիշներ գրանցած Կրաբատը ծագումով սորբական ազատության էպոսն է և որը հրատարակվել է Նովակ Նեխորսկիի (Mercin Nowak-Njechornski) կողմից:



Lusatia briefing at Foreign Press Association, London May 2002
(Jan Nuk, Domowina Chairman / Tomaš Kappa / Ralph Thomas Kappler, centre)







        136 ոչնչացված գյուղեր

      Վերներ Դոմաինը (Werner Domain) և նրա կինը Հոռնո գյուղի վերջին բնակիչներն էին: Թոշակառու զույգը դիմադրեց մինչև վերջ ածուխ արդյունահանողների ահաբեկումներին: Նրանք երկուսն էլ  յոթանասուն տարեկան էին և այդ պահին տան դիմաց տնկում էին լորենի, երբ ածուխ արդյունահանող ընկերության էքսկավատորները ամեն ինչ վերածեցին փոշու և ավազի: Հոռնոն դարձավ լքված և ավերված` ինչպես լինում է պատերազմից հետո: Լաուզիթցի ավելի քան 136 գյուղ ածուխի արդյունահանման պատճառով  անհետացան հենց Գերմանիայի կենտրոնում, մի երկրում, որն աշխարհին հայտնի է որպես տեխնոլոգիաների և էկոլոգիայի համաշխարհային առաջատար: Դրանով նաև արագացվեց սորբ ժողովրդի ոչնչացումը: Ինտերնետային հարթակ www.verschwundene-orte.de- ում տեխադրված են  սորբական գյուղերի անունները` Պուբլիկը, Բուկովինա, Հոռնո, Բարակը, Ռովնո կամ Լակոմա:

     Ածուխի հանքավայրերում թաղված  այդ անուները դեռ հնչում են: Հոռնոն ոչնչացվել է շվեդական «Vattenfall» էներգիա մատակարարող ընկերության կողմից, չնայած այդտեղ քարածխի արդյունահանման համար բարենպաստ պայմաններ չկային: Այսօր, հատկապես սորբական Շլայֆե  տարածաշրջանին է վտանգ սպառնում: Լաուզիթցի լեռնաարդյունաբերական ընկերությունը կեղծ հայտարարում է, որ իրենք օգտագործում են  ավելի քան 750 քառակուսի կիլոմետր հողատարածք: Այսինքն ոչնչացվում է Համբուրգ քաղաքի մեծությանը համարժեք տարածք: Պրոֆեսոր Յոահիմ Քաթցուրը (Joachim Katzur)` հանքարդյունաբերության ինստիտուտի ղեկավարը, «ZEIT»  թերթի հարցազրույցներից մեկում մասնավորապես ասել է. «Պետք է հաշվի առնել, որ իրականում Լաուզիթցի հանքարդյունաբերությունը ազդում է չորս անգամ ավելի մեծ տարածքի վրա, քանի որ խանգարում է այդ տարածքների ստորերկրյա ջրերի հոսքին»:




Over 136 destroyed villages - Strip Mining by Vattenfall in Lusatia




      Փաստորեն քարածխի արդյունահանման համար զոհաբերվել է Լաուզիթցի ավելի քան 3000 քառակուսի կիլոմետր բերրի հողատարածքը: 3000 քառակուսի կիլոմետր հողատարածքը ավելի մեծ է, քան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը: 3000 քառակուսի կիլոմետր մակերեսով հողը հավասար է պաղեստինյան տարածքների կեսին: Լաուզիթցը մեծությամբ հավասար է Եվրոպական միության երկրներից Բելգիային: Գերմանիայում քանդվել են հազարավոր քառակուսի կիլոմետր բերրի հողեր քարածխի արդյունահանման համար: Սկսած սառցե դարաշրջանից մարդը, բնությանն այդպիսի միջամտությամբ, անդառնալիորեն վերափոխում է երկրի մակերես:





          Մաքուր ածուխի հեքիաթը

         «Եթե մենք մթնոլորտի գլոբալ պաշտպանությանը լուրջ ենք վերաբերվում, ապա մենք պետք է, որքան հնարավոր է արագ, հրաժարվենք շականակագույն ածուխից», - կոչ է անում Կլաուդիա Քեմփֆերթը (Claudia Kempfert)` Գերմանիայի  տնտեսագիտական ​​հետազոտությունների ինստիտուտից: էներգետիկ ոլորտում շականակագույն ածուխի օգտագործումը իր ցածր արդյունավետության և CO2 գազի  արտանետումների պատճառով մթնոլորտային փոփոխության ամենամեծ թշնամին է: Բայց վնասը ավելի մեծ է, քան միայն մթնոլորտի փոփոխությունն է: «VATTENFALL», «RWE & Co» ձեռնարկությունների կողմից կիրառվում է հետևյալ չափազանցված կախարդական արտահայտությունը.- «Ածխածնի հավաքում և պահեստավորում»: Այս փորձարարական մեթոդների նպատակն է ստորգետնյա պահեստավորման միջոցով կրճատել CO2- ի արտանետումները: «Ածխածնի հավաքումը և պահեստավորումը մի գործիք է, որով արգելվում է վերականգնվող էներգիայի ներդրումը և նաև միջոց է օլիգարխ կառույցներն ամրապնդելու համար», - հակադարձում է «Կանաչ» էներգետիկ փորձագետ Ասթրիդ Շնայդերը (Astrid Schneider): Վերջերս Սաքսոնիայում  երկրամասային խորհրդարանական լսումները դարձան հանրային խոստովանություն: «Vattenfall» ընկերության փորձագետ և նախագահ Հուբերտ Ալթմանը (Hubertus Altmann) խոստովանեց խորհրդարանին, որ ածխածնի հավաքման և պահեստավորման տեխնոլոգիան միայն հաջորդ տասնամյակի կեսերին մեծածավալ կիրառում կունենա:




         Պանամական դրոշի տակ թաքնված գանձերը

         Սորբերի հայրենիքում հայտնաբերվել է բազմաթիվ միլիարդների արժողությամբ ազնիվ մետաղներ, այդ թվում` ոսկի, պլատին, արծաթ, ցինկ և ավելի քան 2,7 միլիոն տոննա պղնձաշիֆեր: Այսօր մեկ տոննա պղինձը համաշխարհային շուկայում արժե մոտ 10000 եվրո: Լաուզիթցում հանքարդյունաբերությամբ զբաղվելու իրավունք ունի «KSL Kupferschiefer» ՍՊԸ-ն: KSL-ում իշխում է մատրոշկայի սկզբունքը: Այսինքն այս ՍՊԸ-ն միայն մեկ դուստր ձեռնարկություն է պանամական դրոշի ներքո հանքարդյունաբերությամբ զբաղվելու իրավունք ունեցող «Miner S.A» ընկերության, որն էլ իր հերթին Կանադայի «Inmet Mining» ընկերության դուստր ձեռնարկություն է: Inmet Mining-ը ղեկավարում է Աախեն քաղաքի երկրաբան, գլխավոր տնօրեն Յոկեն Տիլկը (Jochen Tilk): Հանրային մասնակցությունը որոշակիորեն կարող է ապահովել պայմանագրերի թափանցիկություն: Իհարկե լավ վերջաբան կլիներ, եթե միայն գանձերի որս չլիներ, այլ նաև աշխատատեղերին զուգահեռ տարածաշրջանը հսկայական լավ շահույթից այնպիսի օգուտ ստանար` ինչպիսիք են ներդրումները կրթական համակարգում, Լաուզիթցի համալսարաններում և Սորբ-գերմանական լեզվի նախաձեռնություններում: Այս հարցում Նուկի իրավահաջորդ Դավիթ Ստատնիկը (David Statnik) կիրառել է լծակ. «Եթե հանքային իրավունքները տրվում են կոորպորացիաներին ածուխի, պղնձի, ոսկու կամ պլատինիի համար, հարկավոր է ինչպես Ռուհռ երկրամասում, այնպես էլ Լաուզիթցի տարածաշրջանում հարկ վճարել յուրաքանչյուր տոննա հանած հանքային հարստության համար: Դրանով հնարավոր կլինի ֆինանսավորել ենթակառուցվածքները, սորբերեն լեզվով ծրագրերը և տարածաշրջանային բարձրագույն ուսումնական կազմակերպությունները, որտեղ բազմալեզու աշխատողները կգտնեն աշխատատեղեր և կստեղծեն հեռանկարային ոլորտներ»:




Sorbian village Horno - destroyed by Vattenfall (Foto Gerard Petit)





       Դիկտատուրայից հետո է միայն վերահսկվող դեմոկրատիա

      Դարեր շարունակ սորբերը ճնշված էին: Նրանց նույնիսկ արգելված էր պահել շներ կամ ձիեր: Բարգավաճման կարճ ժամանակահատվածին հաջորդեց ձուլման դաժան ճնշումը: Լաուզիթցում հազարավոր ընտանիքներ պարտադրված գերմանացվել են: Այդ ուղղությամբ առաջին գորցծողությունները տեղի են ունեցել  939 թվականին: Մարգրավե Գերոն (Margrave Gero) այստեղ մարտական կարիերա է արել: Որպես կարիերայի սկիզբ հանդիսացավ նրա կազմակերպած արյունոտ բանկետը: Խաբեությամբ նա հրավիրեց երեսուն սորբ իշխաններին տոնական ճաշկերույթի` նրանց սպանելու նպատակով: Գերոն վերացրեց գերմանական զավթիչներին դիմադրող սլավոնական ժողովրդի արաջնորդներին: Իսկ ինչպես է իրավիճակը այսօր: «Նույնիսկ երկու տասնամյակ խաղաղ հեղափոխությունից հետո, չկան ինքնորոշման իրավունքներ, մենք սորբերս  դեռևս ուրիշների կողմից ենք կառավարվում», - դժգոհում է Բենեդիկտ Դիրլիչը (Benedikt Dyrlich) : Որպես արվեստագետների միության նախագահը նա քննադատում է, որ հայրենիքում սորբերը որոշումների կայացման մասնակցելու իրավունք չունեն: Միևնույն ժամանակ Սորբի հիմնական կազմակերպությունը` Դոմովինան (Domowina), շարունակում է աշխատել ԳԴՀ- ի ժամանակներից վերցված մեթոդներով:

         Մարկուս Մեքելը (Markus Meckel) դա շատ լավ գիտի: Նա, որպես արաջին ազատ ընտրված և վերջին ԳԴՀ արտաքին գործերի նախարար, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ուժերի հետ «2+4»  բանակցություններին: Բրյուսելում նա հեգնանքով կարճ ակնարկեց. «Սորբերը կարող էին ավելի լավ ապրել, եթե, որպես Լաուզիթցի բնիկներ, տնօրինեին նաև այդտեղի գանձերին»: Երբ Մեքելին հարցրեցին ներքին գործերի նախարարի` Վոլֆգանգ Շոյբլեի (Wolfgang Schäuble) կողմից ոչ լիարժեք` կարկատած, համաձայնագրի մասին, նա խուսափեց պատասխանել: Համաձայնագիրը արտաքին գործերի նախարարի գործը չէ: Դեռևս ԳԴՀ բյուրոկրատական ժամանակներից վիճահարույց հարցը, թե ում է պատկանում Սորբի հողը, մնում է անպատասխան: Ով է Լաուզիթցի և նրա գանձերի իրավական սեփականատերը, ինչպես նաև հանքարդյունաբերական ոլորտի իրավունքների օրինական լինելը  մինչև այսօր պարզված չէ:



            Խոսքը ոսկի է

            Սորբական ազգային հրատարակչության տնօրեն Մարկա Մացիովան (Marka Macijowa) իր աշխատանքը կենտրոնացել է սորբ-գերմանական լեզվի պահպանմանը: «Սորբերեն լեզուն կգոյատևի, եթե ծնողները փոխանցեն այն երեխաներին: Եթե նաև գերմանացիները հարգեն սորբերի լեզուն», -զգուշացնում է Մացիովան: Եվ այդ նպատակով սորբերը նաև կապեր են հաստատում Բեռլինում, Պրահայում և Բրյուսելում: Եժի Բուզեկը (Jerzy Buzek) սորբական երաժշտության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի այս տարվա հովանավորն էր: Երիտասարդ տարիներին Բուզեկը Շլեզիայում  «Solidarnosz» շարժման գաղտնի կազմակերպիչներից մեկն էր: Իսկ այսօր Բրյուսելում Եվրախորհրդարանի նախագահն է: Եվ դա կարող է անսպասելի օգնություն լինել: Ինչպես նաև գյուղատնտեսական հարցերով հանձնակատար Դակիան Քիոլոսը (Dacian Ciolos), որը  ծագումով Ռումինիայից է, ներկայումս ամբողջովին վերակազմավորում է Եվրոպական Միության գյուղատնտեսությունը: Անհրաժեշտ է ապակենտրոնացնել այն և դրանով ավելի քիչ վնաս հասցնել միջավայրին: Եթե այս բարեփոխումների նույնիսկ մի փոքր մասը իրականացվի, ապա սա Լաուզիթցի բնության պահպանման համար լավ ազդակ կլինի: Արդեն 16 դար է Լաուզիթցում մարդիկ խոսում և երգում են սորբերեն: Սակայն ածուխի շահագործումը վերացնում է լանդշաֆտը:



Buckingham Palace Gates open for Sorb Delegation - Jan Nuk, Tomaš Kappa (2002)




       Բուքինգհեմյան պալատում տեղ ունեցած ընդունելության ժամանակ Յան Նուկը և հեղինակը ներկայացրեցին «Dwe Lubosci Ja Mam - Zwei Lieben trage ich in mir» (Ես կրում եմ իմ մեջ երկու սեր) վերնագրով և կապույտ կազմով գիրքը, վերջինս Շեքսպիրի սոնետներն էին սորբերենով: Փիլիսոփա Պիտեր Սլոտերդիջկի (Peter Sloterdijk) խոսքերով  գերմանացիներն ու սորբերը առաջին հերթին պետք է սովորեն միասին գոյատևել:  Գործնականում դա կդառնա մինչև այսօր ամենամեծ չբացահայտված գանձը (Know-how): Լաուզիթցը կարող է դառնալ մաքուր տեխնոլոգիական կոսմոպոլիտ երկիր, որից ճակատագրի հեգնանքով  կօգտվեն նաև գերմանացիների մեծամասնությունը

        Ծերության օրոք հայրը շատ ավելի հաճախ էր օգտագործում սորբերեն խոսքեր: Նրա մահից հետո, հյուր ընդունելու պատրաստ հյուրասենյակի սեղանի վրա գտան մի երկտող: Հայրը գրել էր միայն «Witajci k nam» ևներքևի տողում նաև սորբերենլ. «Երջանկություն հայրենադարձներին»:





* Article "Schatzjagd im Sorbenland”, Treasure Hunt in Lusatia," published
  by Pogrom-Magazine of the "Society for Threatened Peoples - Gesellschaft für bedrohte Völker“, Ralph Th. Kappler / Tomaš Kappa,  Göttingen 2012
 


*  Press Release: Sorbian Delegation at the London based Foreign Press Association
   Joint statement of HALO ENERGY and DOMOWINA, London 2002 

   https://independent.academia.edu/RalphThomasKappler


* Sorb EU Memorandum to EU-President José Manuel Barroso,
   Sorbisches EU Memorandum an EU Präsident 
José Manuel Barroso,
   
Brussels / Budyšin / Bautzen, 7th of June 2012   

   https://independent.academia.edu/RalphThomasKappler



* Ralph Th. Kappler / Tomaš Kappa founded the 
HALO ENERGY 
  CleanTech communications network in 2002 in London.

  https://www.halo-energy.com


Distributed by HALO ENERGY


Web: https://www.halo-energy.com




MORE INFORMATION  ON SORBIAN LUSATIA




Institucije | Institutionen | Institutions
Ludowe nakładnistwo Domowina/
Domowina-Verlag Bautzen/
Domowina People's press


Łužiska Alianca – Lusatia Alliance - Lausitzer Allianz









Kubłanje & šule | Bildung & Schulen | Education & schools





Towarstwa & organizacije | Vereine & Organisationen | Associations





  



Medije | Medien | Media 







RUNJEWONLINE.info - Swobodny online-magacin 
Upper Sorbian free online-magazine


Wikipedija - hornjoserbsce Wikipedia - obersorbisch 

HALO ENERGY



No comments: